Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


EnVol ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 21-07-2017, 11:25 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 276 |
EnVol ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
EnVol` ծրագրի շրջանակներում Էջմիածինը հյուրկնալել է Ֆրանսիայից ժամանած երիտասարդների` փորձի փոխանակման նպատակով: Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության եւ Բուշ դյու Ռոն նահանգային խորհրդի համատեղ ծրագիրն անցկացվում է Գերմանիայի, Իտալիայի, Հունգարիայի եւ Իսրայելի հետ: Հայաստանը ծրագրին միացել է այս տարի:
Չորս ու կես ամիս երիտասարդները Էջմիածնում փորձի փոխանակումը կզուգահեռեն ճանաչողական շրջայցերի հետ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ այցելության առաջին իսկ օրերին, երիտասարդները Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանում ծանոթացել են Էջմիածնի պատմամշակութային արժեքներին, այցելել Մայր Տաճար: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քաղաքի ժամանակավոր բնակիչներին հյուրըկալեց քաղաքապետարանում: Բարի գալուստ մաղթելով երիտասարդներին, քաղաքապետը նրանց քաղաքի խորհրդանիշ հուշանվերներ նվիրեց:
Թոմասն ու Ժան Բատիստը այս օրերին կամավորական աշխատանք են կատարում Էջմիածնում գործող «Բարձունք 5165» հայ-ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպության ատամնաբուժական կլինիկայում: Ատամնաբուժի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը ձեւավորվել է, սակայն երիտասարդների առօրյան այսքանով չի սահմանափակվում: Տնօրեն Լուսինե Մելիքյանի նախաձեռնությամբ նրանք Հայաստանից կհեռանան հայերենի որոշակի իմացությամբ: Շաբաթական 3 օր անցկացվող հայերենի պարապմունքներն արդեն իսկ տվել են իրենց արդյունքը: Ինչպես ծրագրի մասնակիցներն են փաստում` թեպետ լեզուն դժվար են սովորում, սակայն առօրյա խոսակցական բառերն արդեն իսկ օգտագործում են, լեզվից բացի փորձում են ընդօրինակել նաեւ հայերի հյուրընկալությունը, ջերմությունն ու սերը:
Ծրագիրը կազմակերպվում է փոխայցերի սկզբունքով, եւ դրա շրջանակներում մի քանի ամսով Ֆրանսիայում կլինի նաեւ երիտասարդ ներկայացուցիչ Էջմիածնից:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: