Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Ավելացվել է: 14-07-2017, 13:24 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 192 |
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ  ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Էջմիածնի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու 2017 թվականի հունիսի 12-ին Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում կարկտահարության հետեւանքով տնտեսություններին պատճառած վնասներից տուժած թվով 39 անձանց, հիմք ընդունելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությունը, քաղաքի ավագանին հուլիսի 4-ին կայացած ավագանու հերթական նիստում որոշել է Էջմիածնի տարածաշրջանի կարկուտից տուժած հողատերերին տրամադրել հողի հարկի գծով 100% արտոնություն` 908184 ՀՀ դրամի չափով: Քաղաքապետը եւ քաղաքի ավագանին սույն որոշումը կայացրել են ղեկավարվելով «Տեղեական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներով, առաջնային նպատակ ունենալով աջակցել կարկուտից տուժած էջմիածնեցիներին: Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: