Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ

Ավելացվել է: 7-07-2017, 12:04 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1592 |
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկով Էջմիածինը շարունակում է պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը: Էջմիածին քաղաքի պարտաճանաչ հարկատու հանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվել է հարկային արտոնություն՝ գույքահարկի գծով 8 444 706 դրամի չափով, հողի հարկի գծով 4 322 913 դրամի չափով:
Ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցել բարեխիղճ հարկատուներին եւ հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկը, Էջմիածին քաղաքի ավագանին հուլիսի 4-ին կայացած նիստում, ի թիվս այլ որոշումների, ընդունել է նաեւ գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած տույժերից ազատելու մասին որոշում, համաձայն որի մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 8-ը գույքահարկի եւ հողի հարկի մայր գումարը վճարելու դեպքում, քաղաքացին կազատվի նախկինում գոյացած տույժ-տուգանքներից:
Մինչեւ հոկտեմբերի 8-ը պարտաճանաչ հարկատու դարձած քաղաքացիները կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում եւ նրանց նույնպես կտրամադրվի հարկային արտոնություն:
Քաղաքային իշխանության կողմից տարիներ շարունակ տարվող` պարտաճաանաչ եւ բարեխիղճ հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը ցույց է տվել, որ այս կերպ բարձրանում է քաղաքացիների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, ինչն էլ նպաստում է ավելի բարեկեցիք Էջմիածին ունենալուն:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: