Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Ավելացվել է: 6-07-2017, 11:19 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 788 |
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ
Հովհաննես Հովհաննսիյանի տուն-թանգարանի սրահում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ կայացավ բարեգործական ցուցահանդես-վաճառք: Նպատակն էր աջակցել Արթուր Փիլիպոսյանի ապաքինմանը: Բարեգործական ցուցահանդեսին միանալու պատրաստակամություն էին հայտնել 22 նկարիչ՝ սիրով տրամադրելով իրենց աշխատանքները: Արթուրին բարեգործության մասնակիցները ճանաչում էին նրա ապաքինման համար Էջմիածնում նախաձեռնված նախորդ բարեգործական միջոցառումից, որին քաղաքապետարանը եւս աջակցել էր, սակայն անհրաժեշտ վիրահատությունների գումարը չէր հավաքագրվել:
Արթուրին՝ նորից քայլելու հնրավորություն տալու բարի նպատակի շուրջ համախմբվել էին շատերը: Ցուցահանդես-վաճառքում ներկայացված նկարները վաճառվեցին րոպեների ընթացքում:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ցուցահանդեսի մասնակից արվեստագետներին եւ գնորդներին շնորհակալագրեր հանձնեց՝ մարդասիրական նախաձեռնությամբ հանդես գալու եւ դրանում անձնական ներդրում ունենալու համար:
Վաճառքից գոյացած գումարը փոխանցվեց Արթուր Փիլիպոսյանի ապաքինման համար բացված հաշվեհամարին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: