Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 5-07-2017, 10:25 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 183 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ  ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ էջմիածնեցիներ, հարգելի՛ հայրենակիցնե՛ր.
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որից բխում եւ որին համապատասխանում են բոլոր օրենքներն ու նորմատիվ ակտերը: 1995-ի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրությունն արդեն 2 անգամ փոփոխությունների է ենթարկվել: Դա բնական զարգացում է՝ տարիների ընթացքում օրենսդրությունը համապատասխանում է ժամանակի պահանջներին, կիրառական պրակտիկան նոր մոտեցումներ է թելադրում: Ամենակարեւորն այն է, սակայն, որ Սահմանադրությունը կարողանում է ելքեր առաջարկել ճգնաժամային իրավիճակներում:
Սահմանադրության օրվա հետ մեկտեղ հուլիսի 5-ին նշվում է նաեւ պետական խորհրդանիշերի օրը: Այս առիթով եւս շնորհավորում եմ ամենքիս, մաղթում եմ, որ հարգանք ունենանք պետական խորհրդանիշերի հանդեպ, իսկ այդ խորհրդանիշերի ներքո գործող ատյանները հարգալից վերաբերվեն մարդու՝ ՀՀ քաղաքացու, իրավունքներին:
Անկեղծ ցանկությունս է, որ Սահմանադրության օրը դառնա ՀՀ քաղաքացիների սիրելի տոներից մեկը, որ հուլիսի 5-ը տոնի զգացողություն առաջացնի հայաստանցիների, այդ թվում՝ էջմիածնեցիների հոգիներում:
Պարտավոր ենք ընթանալ այդ ճանապարհով:

Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: