Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԻՎ 10 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Ավելացվել է: 23-06-2017, 12:16 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 554 |
ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԻՎ 10 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Բարեկարգ, բարձրորակ եւ սննդարար սնունդով ապահովված, նոր գույքով համալրված, կրթադաստիարակչական ծրագրերի լիարժեք գործածմամբ մանկապարտեզներ ունենալը Էջմիածնի քաղաքային իշխանության կարեւորագույն նպատակներից է, որի իրականացման համար այսօր արդեն լուծված են տարիներ առաջ առկա բազմաթիվ խնդիրներ: Սննդարար կերակուրների պակաս, ջեռուցման խնդիր Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում չկա: Մանկապարտեզնում աշխատում են բացառապես , մանագիտական բարձր որակներով օժտված մասնագետներ, որոնք ապահովում են մանկապարտեզներ հաճախող երեխաների մտավոր, հոգևոր եւ ֆիզիկական զարգացումը:
Մանկապարտեզների բարեկարգման շարունակական ծրագրի շրջանակներում օրերս հիմնանորոգվեց թիվ 10 «Շուշան» մանկապարտեզի տանիքը: Հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 2 փուլով: Նախորդ տարի քաղաքապետարանի միջոցներով հիմնանորոգվել էր տանիքի 475 քառակուսի մետր տարածքը, այս տարի Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի աջակցությամբ հիմնանորոգվեց մնացյալ 736 քառակուսի մետր տանիքը եւս:
Հիմնանորոգման, մասնակի նորոգման, տարաբնույթ աշխատանքներ պարբերաբար կատարվել եւ կատարվելու են բոլոր մանկապարտեզներում՝ ստեղծելով առողջ սերունդ մեծացնելու բոլոր նախադրյալները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: