Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՍՐԱՀՈՒՄ

Ավելացվել է: 16-06-2017, 12:24 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1441 |
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ  ԳՐԱԿԱՆ ՍՐԱՀՈՒՄ
Էջմիածնի շնորհալի երիտասարդներին բացահայտելու եւ բարեկիրթ ու աշխարհին ասելիք ունեցող քաղաքացու այս տեսակի կայացմանը խթանելու նպատակով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակցությամբ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահում կայացավ Էջմիածինցի երիտասարդ բանաստեղծուհի Լիլիթ Բաղդասարյանի` «Կյանքի հետքերով» գրքի շնորհանդեսը: 19-ամյա Լիլիթի խոսքով՝ գրքում զետեղված բանաստեղծությունները հիմնականում իր հոգեվիճակի արտացոլումն են, պատմվածքները՝ երեւակայության:
Սա Լիլիթի թվով 2-րդ ժողովածուն է: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը Լիլիթի մասին խոսեց մեծ ոգեւորությամբ, առանձնակի շեշտելով, որ, բանաստեղծուհին, չնայած իր երիտասարդ տարիքին, լուրջ ասելիք ունի եւ հասցրել է արդեն երկրորդ գիրքը տպագրել:
Գրիքի շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընկերները, ուսուցիչները, հարազատ դպրոցի տնօրենը, գրական սրահի հավատարիմ հանդիսատեսը: Շնորհանդեսի պատվավոր հյուր, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը առանձնակի հպարտությամբ շնորհավորեց Լիլիթին հերթական գրքի շնորհանդեսի առթիվ, մաղթելով ստեղծագործական բեղմնավոր եռանդ ու կորով:
Թեպետ Լիլիթը մասնագիտություն ընտրել է բժշկությունը եւ Բժշկական համալսարանի փայլուն ուսանողուհի է, սակայն դպրոցական նստարանից ակնհայտ է եղել նրա ստեղծագործ ու ճկուն միտքը: Այս մասին վկայեցին նրա ուսուցիչները՝ վերհիշելով Լիլիթի ակտիվ ներգրավվածությունը դպրոցում նախաձեռնած բազմաբնույթ միջոցառումներին:
Շնորհանդեսին ընթերցվեցին բանաստեղծություններ «Կյանքի հետքերով» գրքից՝ հայրենասիրական ու սիրո թեմաներով՝ մարդկային զգացմունքների եւ ապրումների մասին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: