Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Ավելացվել է: 8-06-2017, 11:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 444 |
ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄԷջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցը 2016-17 ուումնական տարին ամփոփեց հաշվետու ցուցահանդեսով: Ցուցադրված էին ուսումնական տարվա ընթացքում դպրոցի սաների կատարած բազմաթիվ աշխատանքները ուսուցանվող բոլոր առարկաներից՝ գեղանկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, գոբելեն, մաքրամե, գորգագործություն եւ բատիկա:
Դպրոցի սաներին ողջունեց եւ եւս մեկ ուսումնական տարի ավարտելու առթիվ շնորհավորեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Օրը խորհրդանշական էր ավարտական դասարանի սաների համար. անհամբեր սպասում էին ավարտական վկայականներին: Վկայականները ստացան անձամբ քաղաքապետից:
Միջոցառման պաշտոնական մասից հետո այցելուները շրջեցին եւ ծանոթացան դպրոցի սաների աշխատանքներին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: