Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԹԱՏՐՈՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ԲԵՄՈՒՄ

Ավելացվել է: 7-06-2017, 16:39 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 461 |
«ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԹԱՏՐՈՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ԲԵՄՈՒՄ
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը Ուիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» ներկայացմամբ կրկին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի բեմում էր: Թատրոնի եւ Էջմիածնի քաղաքպետարանի տարիների համագործակցության շնորհիվ, արտիստական թատրոնը տարվա մեջ առնվազն 2 անգամ հյուրընկալվում է Էջմիածնում` հանդիսատեսին ներկայացնելով բեմականացումներ նոր խաղացանկից: Թատրոնի հետ համագործակցությունը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությունն է` Էջմիածնում մշակութային կյանքի զարթոնքն ապահովելու համար:
Ուիլյամ Շեքսպիրի այս գործը հարուստ ազնվականի երկու դուստրերի՝ կամակոր Կատարինայի եւ առաջին հայացքից համեստ Բիանկայի մասին է։ Նրանց հայրը ցանկանում էր, որ սկզբում ամուսնանա ավագ դուստրը՝ Կատարինան: Բայց ո՞վ կհամաձայներ ամուսնանալ մի աղջկա հետ, որը թեպետ հարուստ օժիտ ուներ, բայց հայտնի էր որպես կռվարար ու լեզվանի: Ահա այս թեմայի շուրջ էլ ծավալվում է ներկայացման զարգացումը եւ կուլմինացիան: Ներկայացման մեջ զբաղված է թատրոնի գրեթե ողջ դերասանական կազմը:
Ներկայացումը դիտելու էին հրավիրվել Էջմիածնում գործող կրթական հաստատությունների աշխատակիցներ, ներկայացուցիչների հասարակական կազմակերպություններից եւ մշակույթի ոլորտից:Երկու գործողությամբ կատակերգությունը հանդիսատեսն ընդունեց մեծ խադավառությամբ եւ երկարատեւ ծափերով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: