Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Ավելացվել է: 6-06-2017, 17:26 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2838 |
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ
Էջմիածին քաղաքում գործող մանկապարտեզներում տոնական բարձր տրամադրություն էր: Նախադպրոցական հաստատությունների ավագ նախադպրոցական խմբի սաները հրաժեշտ տալով սիրելի մանկապարտեզին պատրաստվում են մտնել նոր կրթական աշխարհ` դպրոց, որտեղ ավելի կամրապնդեն ու կավելացնեն ստացած գիտելիքիների պաշարը: Փոքրիկները գեղեցիկ երգերի, պարերի բանաստեղծությունների ու բեմադրությունների միջոցով հաճելի ցերեկույթ պարգեւեցին ներկաներին` վերջին անգամ հարազատ բեմից մեծ խանդավառությամբ ներկաներին ներկայացրեցին տարիների ընթացքում մակապարտեզում սովորածը:
Մանկապարտեզների ավարտական միջոցառումներին ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով կարեւրելով ապագա սերնդի ճիշտ դաստիարակությունը մանկապարտեզները մշտապես ուշադրության կենտրոնում է պահում: Շնորհավորելով երեխաներին քաղաքապետը մաղթեց լավ սովորել եւ լավ մարդ դառնալ:
Ավարտական միջոցառումների վերջում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը փոքրիկներին ավարտական վկայականներ հանձնեց եւ դպրոցական պայուսակներ նվիրեց:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: