Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 1-06-2017, 09:54 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 333 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի´ երեխաներ,
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու և անձամբ իմ անունից առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ՝ ձեր սքանչելի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Դուք, սիրելի´ բալիկներ, աշխարհի ամենաբարի, ամենաքնքուշ և ամենաանկեղծ էակներդ եք, մեր կյանքի ամբողջ իմաստն ու բովանդակությունը: Բնավ էլ պատահական չէ, որ ձեր տոնը համընկնում է ամռան առաջին օրվա հետ, որովհետև դուք ձեր էությամբ համակ ջերմություն եք ու լույս:
Հարգելի´ ծնողներ, մանկավարժներ, դաստիարակներ, սա նաև ձեր տոնն է, քանզի անիմաստ է պատկերացնել ձեր նույնիսկ մի օրը՝ առանց երեխաների: Եվ ամենից լավ դուք գիտեք, որ նրանք՝ այդ հրաշքները, ջերմ խոսքերի, հոգածության և ուշադրության են արժանի ոչ միայն իրենց տոնի օրը, այլև տարվա բոլոր օրերին ու ժամերին:
Մշտապես այս գիտակցումով է առաջնորդվել ու առաջնորդվում Էջմիածնի քաղաքային իշխանությունը՝ երեխաների խնդիրներին վերաբերող բոլոր հարցերում: Տարեցտարի ավելացող մանկական խաղահրապարակները, մանկապարտեզների վերանորոգման ու գույքերի թարմացման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները այդ ամենի խոսուն վկայություններն են և միտված են մի գերնպատակի՝ առավել ապահով, հարմարավետ ու հետաքրքիր դարձնել մեր երեխաների մանկությունը, նրանց առօրյան: Եվ, թերևս, ա´յդ դեպքում իրավունք կունենանք պարզերես ու շիտակ նայել նրանց խելացի աչուկներին ու ևս մեկ անգամ լիասիրտ կրկնել.
- Շնորհավո˜ր ձեր տոնը, սիրելի երեխաներ:
Միշտ ձեր բարեկամ՝ Քաղաքապետ Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: