Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 30-05-2017, 16:31 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 334 |
ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Մայիսի 28-ը հայ ժողովրդի համար կարեւորվել է Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով, որոնք ձախողեցին՝ հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը: Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնելու կորցրած անկախությունը, իսկ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը առաջին անգամ հռչակվեց Հանրապետություն: Մինչ օրս անկախ Հայաստանը մայիսի 28-ը տոնում է, որպես Հանրապետության օր:
Էջմիածնեցին ամեն տարի այս օրը Սարդարապատի հուշահամալիրում է հարգանքի տուրք մատուցում այն հերոսներին, ովքեր հիմք դրեցին հայոց պետականությանը: Սարդարապատի հուշահամալիրում Եռասերունդ երկրապահը՝ Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ եւ Էջմիածնի պատվիրակությունը ծաղիկ խոնարհեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու զոհվածների շիրիմներին:
Հանրապետության օրվա առթիվ, Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի եւ պարի խմբերը քաղաքում ծառայող զինվորների համար կազմակերպել էին հայրենասիրական գեղեցիկ համերգային ծրագիր` բարձր տրամադրություն պարգեւելով մեր հայրենիքի պաշտպաններին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: