Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ավելացվել է: 29-05-2017, 16:54 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 617 |
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Էջմիածինը ծաղկաստանի վերածելը քաղաքային իշխանության որդեգրած ծրագրերից է: Այս շրջանում Էջմիածնում ընթացող ծաղկասածիլների տեղադրման գործընթացը մոտենում է ավարտին: Արդեն իսկ տեղադրվել է 130,000 ծաղկասածիլ: Զուգահեռաբար ընթանում են խնամքի աշխատանքներ. փոր, փխրեցում, քաղհան, պարարտացում, լրացումներ և ոռոգում։ Բարեկարգում տնօրինության աշխատակիցների կողմից սիզամարգերում իրականացվում են նաեւ ծաղկային ձևավորման աշխատանքներ:
Քաղաքն ավելի բարեկարգ ու մաքուր դարձնելու համար պարբերաբար հայտարարվում են շաբաթօրյակի օրեր: Հերթական շաբաթօրյակին վաղ առավոտից մեկնարկված սանիտարական մաքրման աշխատանքներին էին միացել կրթական, մարզական եւ մշակության օջախների աշխատակիցներն ու սաները,հասարակական կազմակերպությունները, քաղաքապետարանի աշխատակիցները եւ բազմաթիվ քաղաքացիներ:
Շաբաթօրյակի ընթացքը վերահսկեց եւ սանմաքրման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունեցավ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Քաղաքն ավելի մաքուր եւ բարեկարգ տեսնելու գաղափարի շուրջ համախմբվածները մաքրման աշխատանքներ կատարեցին քաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում եւ արվարձաններում:
Զուգահեռաբար կատարվում էին նաեւ հողի փխրեցման աշխատանքեր: Սանմաքրման համար քաղաքապետարանը տրամադրել էր նաեւ մեքենա-սարքավորումներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: