Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 28-05-2017, 11:13 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 157 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր էջմիածնեցիներին, աշխարհասփյուռ հայ ազգին Հանրապետության տոնի կապակցությամբ։ Մայիսի 28-ը նվիրական եւ հպարտ տոն է։ Հայ ազգը կարողացավ իրեն վերագտնել ցեղասպանությունից հետո, կարողացավ միահամուռ մեկ բռունցք դառնալ եւ աշխարհին ապացուցել իր լինելիության իրավունքը։ Անկախությունը ձեռք բերվեց ծանր զրկանքների եւ մաքառումների, հազարապատիկ անգամ մեզ գերազանցող, մինչեւ ատամները զինված նենգ ոսոխի նկատմամբ վարած հերոսամարտերի շնորհիվ։ Ես շնորհավորում եմ մեր ազգին նաեւ Սարդարապատի, Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի տարեդարձերի կապակցությամբ։ Այս բոլոր հերոսական դրվագներին ակտիվ մասնակցություն է ունեցել էջմիածնեցին, իսկ Սարդարապատի ճակատամարտ անունն ստացած հերոսամարտի հիմնական թատերաբեմը եղել է հենց Էջմիածնի տարածքում։ Ավելորդ չեմ համարի հիշատակելը, որ Գեւորգ Ե Սուրենյանց ամենայն հայոց կաթողիկոսն այդ օրհասական պահին հայտարարեց, որ զենքը ձեռքին կնահատակվի սուրբ Էջմիածնում, բայց չի լքի հայրենիքը, չի հեռանա Մայր տաճարից։
Այո՛, միասնության, վճռականության, անսահման մեծ հավատքի շնորհիվ հայ ազգը կարողացավ ստեղծել պետություն։ Բոլորիս սրբազան պարտքն է տեր կանգնել հայոց պետությանը, բոլորիս պարտականությունն է Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների իղձերն իրականություն դարձնելը, Հայաստանն աշխարհի առաջադեմ եւ հզոր պետություններից մեկը դարձնելը։ Կարող ենք՝ եթե լինենք միաբան եւ մեր միջից իսպառ հանենք փոքրոգությունը։
Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: