Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ավելացվել է: 26-05-2017, 16:16 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1743 |
ԳՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահը իր հարկի տակ հյուրընկալում է հայ մշակութի գործիչներին՝ հասարակությանը հնարավորություն տալով ավելի մոտիկից ծանոթանալու նրանց գրական ստեղծագործություններին: Արդեն հարազատ դարձած գրական ակումբում այս անգամ կազմակերպվել էր հայ անվանի գրող Մկրտիչ Սարգսյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որի պատվավոր հյուրն էր գրողի որդին՝ գրականագետ Վահագն Սարգսյանը:
Մկրտիչ Սարգսյանին նվիրված գրական-երաժշտական միջոցառման ժամանակ հանդիսատեսին ոչ միայն ներկայացվեց գրողի կյանքն ու անցած ուղին, այլեւ հնարավորություն տրվեց եւս մեկ անգամ ունկնդրել նրա ստեղծագործությունները:
Գրական հանդիպմանը ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ում նախաձեռնությամբ ու աջակցությամբ վերջին ժամանակաշրջանում քաղաքը մշակութային վերելք է ապրում: Վահագն Սարգսյանը քաղաքապետին նվիրեց Մկրտիչ Սարգսյանի գրքերը:
Գրական ակումբում հավաքվածներին կապում է մեկ ընդհանուր առաքելություն՝ անաղարտ պահել հայ գրականությունը, հայ մշակույթը եւ այն որպես ազգային արժեք հանձնել սերունդներին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: