Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ «ՄԱՉԱՆԵՆՑ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Ավելացվել է: 24-05-2017, 16:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2391 |
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ «ՄԱՉԱՆԵՆՑ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
Կայացավ «Վրձնահարված Նոյի երկրում» խորագրի ներքո Էջմիածնում անցկացվող արվեստի միազգային 3-րդ սիմպոզիումի ցուցահանդեսի բացման եւ սիմպոզիումի ավարտն ազդարարող փակման պաշտոնական արարողությունը. հյուրերի դատին հանձնեցին հայ եւ օտարազգի 67 արվեստագետի աշխատանքները: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը մեկնարկվեց «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցի» սաների կերտած խաչքարերի բացմամբ: Երիտասարդ խաչքարագործները կերտել էին նաեւ Անիի Մայր Տաճարի որմնախաչի կրկնօրինակը: Որմնախաչն օրհնվեց Տեր Արտակ Ավագ քահանայի կողմից:
Սիմպոզիումի ընթցքում արվեստագետների ստեղծած աշխատանքները կհամալրեն նախորդ 2 տարիներին կայացած սիմպոզիումում կերտված աշխատաքների շարքերը եւ կպահպանվեն «Մաչանենց» արվեստի տանը: Էջմիածնի քաղաքապետի հորդորը նախաձեռնության հեղինակ Գրիգոր Բաբախանյանին մեկն էր՝ անցկացնել այս մշակութային միջոցառումը նաեւ մյուս տարի:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանին վերապահվեց նաեւ սիմպոզիումի մասնակիցների մասնակցության վկայագրերի հանձնումը: Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց շնորհակալագրերի շնորհմամբ. ՀՄԽ ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը սիմպոզիումի աջակիցներին շնորհակալագրեր հանձնեց:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: