Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ավելացվել է: 22-05-2017, 15:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1603 |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Այս տարի եւս Էջմիածնում գործող թանգարանները միացան «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն արդեն տասներեք տարի հայկական մշակութային կյանքի կարեւոր իրադարձություններից է: Էջմիածնում մշակութային կյանքն ակտիվացնելու եւ հասարակությանը հասանելի դարձնելու համար, քաղաքային իշխանության որոշմամբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանները մշտապես գործում են անվճար: «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Էջմիածնում գործող թանգարանները այցելուներին ներկայանում են յուրովի. ցուցադրվող հիմնական նմուշներից բացի այցելուների համար թանգարաններում բացվում են նոր սրահներ՝ նոր ցուցանմուշներով:
Մշակույթային օջախներում ամեն ինչ արված էր ավելի մտերմիկ ու ջերմ մթնոլորտ ապահովելու համար՝ հատուկ միջոցառումներ, դասական երաժշտություն, թեյախմություն:
Խորեն Տեր-Հարությանի թանգարանն, օրինակ, առանձնանում էր նոր բացված ցուցասրահով, որտեղ այցելուներին ներկայացվում էր «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի մասնակիցների աշխատանքները:
Էջմիածնի քաղաքապետարանի Պատմաազգագրական թանգարանը ներկայացավ «Երբ զինամթերթը դառնում է արվեստ» խորագիրը կրող Սասուն Մակարյանի անհատական ցուցահանդեսով: Քանդակագործն անձամբ էր այցելուներին ներկայացնում քանդակներն ու դրանց ստեղծման պատմությունը:Հովհանես Հովաննիսյանի անվան թանգարանում այցելունները ծանոթանում էին գրողի տանը մշտական ավանդույթ համարվող թեյախմությանը՝ անձամբ մասնակիցը դառնալով այդ ավանդույթին: Այստեղ գործող մշտական ցուցադրությունից բացի ներկայացված էր նաեւ քաղաքում գործող Եղիշե Թադեւսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները:
«Թանգարանների գիշեր» միջոցառումը հնարավորություն է հասարակությանը մասնակիցը լինելու մշակութային կյանքին՝դառնալով դրա մեկ մասնիկը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: