Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2017

Ավելացվել է: 18-05-2017, 15:18 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1516 |
«ՄԱՉԱՆԵՆՑ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ 2017
Այս օրերին Էջմիածինը հյուրընկալել է աշխարհի 14 երկրի 26 արվեստագետի: Պատճառը՝ էջմիածնում գործող «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի նախաձեռնությամբ արդեն 3-րդ անգամ անցկացվող արվեստի միջազգային սիմպոզիումն է: «Վրձնահարված Նոյի երկրում» խորագրի ներքո 7 օր շարունակ Հայ եւ օտարազգի 67 արվեստագետ կաշխատեն նույն հարկի տակ՝ ոգեշնչված Նոյի երկրից:
Սիմպոզիումի նպատակն է հայ և օտարերկրացի արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը: Ամուսիններ Պավել Նիկոլաեւը եւ Իրինա Մակսակովան սիմպոզիումին մասնակցում են արդեն 3-րդ անգամ. հավաստիացնում են՝ սիմպոզիումը ծառայում է նպատակին:
Կարեւորելով միջմշակութային երկխոսությունը եւ դրա դերը մարդկության կյանքում, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց սիմպոզիումի մասնակիցներին, վստահեցնելով, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստ է աջակցել քաղաքի եւ երկրի զարգացմանը նպաստող յուրաքանչյուր նախաձեռնության:
Արվեստագետների մի մասն արդեն սուզվել էին ստեղծագործական պրոցեսի մեջ: Ոգեշնչել է եւ´ թեման, եւ´ կոլորիտը: Հոլանդաբնակ հայ նկարիչ Ալիկ Ասատրյանը 24 տարի անց Հայաստան է ժամանել սիմպոզիումին մասնակցելու նպատակով: Կտավի թեման ընտրել է՝ «Արտագաղթ»:
Սիմպոզիումի վերջին օրը, մայիսի 22-ին, տեղի կունենա սիմպոզիումի արդյունքում ծնված աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Արվեստագետները հյուրերի դատին կհանձնեն հայկական կոլորիտում, ջերմ եւ ընկերական մթնոլորտում ստեղծած աշխատանքները:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: