Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ ԿԱՊԻՏԱՆ ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ

Ավելացվել է: 12-05-2017, 16:31 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 933 |
ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ  ԿԱՊԻՏԱՆ ՀՈՎՍԵՓ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ
Հայրենիքի հանդեպ սերը սահմաններ չի ճանաչում: Արցախյան պատերազմի ժամանակ էջմիածնեցին առաջիններից էր, որ կամավորական ջոկատներով շտապեց մայր հողն ազատել թշնամուց: Այսօր էլ յուրաքանչյուր էջմիածնեցի նույն պատրաստակամությամբ՝ սեփական կյանքի գնով պատրաստ է պաշտպանել երկիրը՝ ցանկացած թշնամուց: Դրա վառ ապացույցը ապրիլյան Քառօրյա պատերազմն էր, որի ժամանակ Էջմիածինը, ցավոք, տվեց 7 զոհ: Յոթ հերոս, որոնք անմահացան խաղաղությունը շուրթերին:
Հովսեփ Կիրակոսյանն ապրիլյան հերոսներից մեկն էր, ով սեփական այրան գնով թշնամուն կրկին խաղաղություն պարտադրեց: Կապիտանը՝ քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Նրա քաջագործությանը ծանոթ են բոլորը: Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի սխրագործությունների առջեւ խոնարհումով Էջմիածնի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը այսուհետ կկրի նրա անունը:
Դասասենյակի բացմանը ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով բարձր է գնահատում հայրենիքի յուրաքանչյուր նվիրյալի: Քաղաքապետը երախտիքի ու խոնարհումի խոսքն ուղղեց հերոս տղաների մայրերին, ովքեր հայրենիքի խաղաղուության ու միասնականության համար տվեցին ամենաթանկը՝ սեփական որդուն:
Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված քաջորդիների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը ներգրավված էին դպրոցի տարբեր դասարանների սաներ:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: