Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Ավելացվել է: 11-05-2017, 12:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1342 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Հայ ազգի համար մայիսը դարձել է խորհրդանշական ամիս՝ ձեռք բերված հաղթանակներով: Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայերի համար կրկնակի հաղթական է մայիսի 9-ը՝ երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակով ու արցախյան ազատագրման պայքարում Շուշիի ազատագրմաբ, որով եւ հիմք դրվեց Արցախի ազատագրմանը: Էջմիածինն այս տարի եւս մեծ շուքով նշեց կրկնակի հաղթանակի տոնը: Վաղ առավոտյան Էջմիածնի էլիտան, բարձրաստիճան զինվորականները, հոգեւորականներն ու քաղաքացիները՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկ խոնհարեցին երկրորդ համաշխարահային պատերազմի զոհերի հիշատակն անմահացնոխ Անման կրակ հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով այն հերոսներին ովքեր իրենց կյանքի գնով մեզ խաղաղ ու ապահով հայրենիք պարգեւեցին:
Կրկնակի հաղթանակի օրվա միջոցառումը մեկնարկեց աղոթքով, որից հետո Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձով դիմեց ներկաներին եւ հայ ազգին` աշխարհասփյուռ հայ ազգին հաջողություններ, միասնական պայքարի միջոցով ազգային իղձերի իրագործում եւ խաղաղություն մաղթելով։
Հաղթանակի օրվա միջոցառման հանդիսավոր մասն ավարտվեց հանդիսավոր երթով. շքերթով անցան Արցախյան ազատամարտի մասնակիցները, պատանի երկրապահները, Էջմիածնի զորամասերում ծառայող զինվորները:
Զորահանդեսին հաջորդեց համերգային մասը. Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի եւ պարի խմբերը ապահովեցին տոնական մթնոլորտը` կատարելով հայրենասիրական երգեր եւ ազգային պարեր:
Ավանդույթի համաձայն, հանդիսավոր մասին հաջորդեց քաղաքի վետերանների համար Էջմիածնի քաղաքապետարանի կազմակերպած դաշտային ճաշկերույթը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: