Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ

Ավելացվել է: 4-05-2017, 16:30 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 882 |
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ
Քույր քաղաքների հետ կապերի ամրապնդման եւ մշակույթային փորձի փոխանակաման նպատակով, Էջմիածնինը երկօրյա այցով հյուրըկալել էր Արցախի Հանրապետության Հադրութի եւ Տողի Արվեստի դպրոցի սաներին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի բարձր հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ հյուրերը ծանոթացան քաղաքի պատմական ու մշակույթային արժեքներին: Արվեստի դպրոցի սաները քաղաքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ եղան Էջմիածնի թանգարաններում, երաժշտական ու նկարչական դպրոցներում, քաղաքի հոգեւոր ու մշակույթային կետրոններում, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում:
Հյուրերն Էջմիածնի քաղաքապետարանում բարձր մակարդակի ընդունելության արժանացան՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից: Հանդիպման շրջանակում ներկաները քննարկեցին համագործակցության նոր ուղիների, ազգային արժեքների պահպանման ու մշակույթի ոլորտում ունեցած փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր: Հանդիպման ավարտին քաղաքապետը հյուրերին ուղեկցեց արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշարձան, ներկայացրեց հուշարձանի պատմությունը:
Այցի շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանի երաժշտական դպրոցների եւ Արցախի Հանրապետության Հադրութի եւ Տողի Արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ կայացավ հայկական ժողովրդական երգի, պարի, նվագարանների պահպանմանն ու տարածմանը նվիրված փորձի փոխանակամա վարպետության դասեր՝ համերգային ծրագրի տեսքով:
Էջմիածնի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ու հովանավորությամբ մշտապես աջակցում է հայկական ժողովրդական մշակույթը անաղարպ պահելու բարդ ու կարեւոր աշխատանքին: Որպես այդ գործի նվիրյալներ Էջմիածնի քաղաքապետարանը՝ քաղաքապետի անունից շնորհակալագրեր հանձնեց Հադրութի ու Տողի Արվեստի դպրոցի ներկայացուցիչներին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: