Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ ՀԵՏ

Ավելացվել է: 28-04-2017, 14:29 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 180 |
ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ ՀԵՏ
Էջմիածնում մշակութային կյանքի ակտիվացման եւ վերելքի համար, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկով ձեւավովեց գրական ակումբ: Գրական ակումբը, որը կգործի Հովհաննես Հովհանիսյանի տուն-թանգարանին կից դահլիճում հավատարիմ կմնա թումանյանական Վերնատան գաղափարին: Այն է՝ արժեւորել մշակույթի գործիչներին ժամանակի մեջ, հավաքվել , զրուցել, ստեղծել տաք ու մտերմիկ մթնոլորտ, որտեղ կծնվեն յուրօրինակ մտահղացումներ: Գրական առաջին հանդիպումը կայացավ ամենրիկահայ բանաստեղծ Ավիկ Դերենցի հետ:
Ջերմ ու մտերիկ մթնոլորտում, հարցուպատասխանի միջոցով հանդիպման հյուրերը ավելի լավ ճանաչեցին Ավիկ Դերենց բանաստեղծին եւ ունկնդրեցին նրա բանաստեղծություններից մի քանիսը: Կիսվելով հանդիպումից ստացած տպավորություններով բանաստեղծը նշեց, որ այս հանդիպումն իր տեսակով բացառիկ էր:
«Ամեն անգամ հայրենիք այցելելիս, այնպիսի ակնածանքով եմ Էջմիածին մտնում, ինչպես հավատացյալ ուխտավորը` սրբավայր: Յուրաքանչյուր հայ գրող սփյուռքի մեջ ունի իր առաքելությունը, մի վեհ նպատակ` պահպանել հայ գրականությունը, մշակույթը: Հնուն այս գաղափարի մենք պիտի ջանք չխնայենք»,- նշեց Ավիկ Դերենցը:
Ավիկ Դերենցը 17 տարեկանից ապրում է Բոսթոնում: ԻնչպեսԱվիկ Դերենցն է նշում, բանաստեղծություններ գրելիս իրեն հսկում է եւ իշխում է հայրենասիրությունը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: