Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳԵԿՈՉՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 25-04-2017, 13:11 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1786 |
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳԵԿՈՉՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրյակին, քաղաքապետին կից ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, բազմաթիվ էջմիածնեցիներ Սբ. Հռիփսիմե եկեղեցուց երթով շարժվեցին դեպի Կոմիտասի անվան հրապարակ՝ ի նշան բողոքի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դեմ: «Ճանաչում, հատուցում» պահանջներով ավանդական ջահերով երթին էին միացել բազմաթիվ ուսանողներ, դպրոցականներ, ԵԿՄ երիտասարդ եւ պատանի անդամներ, քաղաքացիներ:
Երթի մասնակիցները Կոմիտասի անվան հրապարակում այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Երթի մասնակիցներին կոչով դիմեց
1915-ի ապրիլի 24-ը Եղեռնի զոհերի հիշատակման խորհրդանշական օր է: Այն թուրքական հայասպան քաղաքականության սկիզբը չէ: 1915-ի ապրիլի 24-ը ժողովուրդն առանձնացրել է որպես Մեծ եղեռնի/Մեծ ցեղասպանության հիշատակման օր, քանի որ այս օրը Կ.Պոլսում ձերբակալվել և աքսորվել են 600-ից ավելի հայ մտավորականներ` գրողներ, արվեստագետներ,բժիշկներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ: Սրբադասված նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումները շարունակվեցին ապրիլի 24-ի վաղ առավոտից. նախ՝ հարգանքի տուրք մատուցվեց Էջմիածնի հրապարակում կանգնեցված Կոմիտասի հուշարձանին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության հուշարձանին, ապա՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: