Ֆրանկոֆոնիան ավանդական տոն է ողջ աշխարհում, նաեւ Հայաստանում: Այն վերաբերում է բոլոր ֆրանկոֆոն գործընկերներին: Մարտի 20-ից մեկնարկված ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Էջմիածնում անցկացվեցին մի շարք ֆրանկոֆոն միջոցառումներ, որոնց ակտիվ մանսակցություն ունեցան դպրոցականներն ու ուսանողները: Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Էջմիածնի Կենտրոնական գրադարանում բացվել է գրադարանի ֆոնդում առկա ֆրանսիացի հեղինակների գրքերի ցուցադրություն: Բացի այս, Հովհաննես Հովհաննիսյանի անվան կետրոնական գրադարանում անցկացվեց նաեւ Շառլ Ազնավուրին նվիրված մշակութային միջոցառում: Մասնակիցները հայերենով ու ֆրանսերենով ներկայացրեցին մեծ շանսոնյեի կենսագրությունն, անցած ուղին ու մեծ դերը երաժշտության ասպարեզում: Հաջորդ ֆրանկոֆոն միջոցառումը Էջիածնում կայացավ Հայ Միասնության Խաչ բարեգործական մշակույթային հասարակական կազմակերպությունում. «Մաչանեց» թատրոնում ֆրանկոֆոնիայի շրջանակներում բեմադրվել էր Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիանթը՝ ֆրանսերենով: Ֆրանկոֆոն երկամսյակը եւս մեկ առիթ է վերահաստատելու ֆրանկոֆոնյան արժեքները: Սրա վառ ապացույցը այս օրերին Էջմիածնում ֆրանսերենի, ֆրանսիական մշակույթի, երգի, ոճի տարածումն է:
Ավելացնել մեկնաբանություն