Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԿԱԴԵՄԻԱ ԿՈՒՆԵՆԱ

Ավելացվել է: 19-04-2017, 12:03 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1424 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԿԱԴԵՄԻԱ ԿՈՒՆԵՆԱ
Էջմիածնի քաղաքային իշխանությունը կարեւորում է ինչպես հաջողությունները մեծ սպորտում, որը նպաստում է մեր քաղաքի եւ մեր պետության համբավի բարձրացմանը, այնպես էլ մանկապատանեկան սպորտը, որ նպաստում է առողջ սերունդ աճեցնելուն: Ասվածի վառ ապացույցն է Էջմիածնում միաժամանակ կառուցվող սպորտային համալիրը եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափանիշներին համապատասխան ֆուտբոլի ակադեմիան` ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներով:
Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ), Ֆուտբոլի եվրոպական միության (ՈՒԵՖԱ) եւ Ֆուտբոլի համաշխարհային միության (ՖԻՖԱ) կողմից իրականացվող ներդրումային ծրագիր է, որի իրագործման համար ներդրում ունի նաեւ քաղաքը` 5.5 հեկտար մակերեսով հողատարածքի տեսքով:
Շուրջ 900 մլն դրամ արժողությամբ հիշյալ ծրագրի իրականացումն սկսվել է 2016թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2017թ. հոկտեմբերին: Ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցի սաները եւ բազմաթիվ էջմիածնեցիներ: Սերունդներին մարզվելու եւ առողջ ապրելու ուղերձը ստորագրելուց հետո Ալեքսանդր Չեֆերինը եւ Ռուբեն Հայրապետյանը փաստաթուղթը տեղադրեցին պարկուճի մեջ եւ հանձնեցին թիվ 1 մարզադպրոցի սաներին` պարկուճը շինհրապարակի հիմքում դնելու համար:
Նխագահ Սերժ Սարգսյանն ակադեմիայի կառուցման շինհրապարակում ծանոթացավ կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի շինարարական նախագծին, զրուցեց ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: 1100 քառակուսի մետր ընդհաուր մակերեսով երկհարկանի մասնաշենքում կլինեն ժամանակակից ֆոտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ` կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղներ, դասասենյակ-լսարան, բժշկական սենյակ,վարչական մաս, ֆիթնես սրահ եւ այլն: Ժամանակակից տեխնոլոգիաներով են կառուցվելու նաեւ բացօթյա լողավազանը, ահնեստական 1 եւ բնական խոտածածկով 3 խաղադաշտերը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: