ՀՀ Մշակույթի նախարարության եւ Էջմիածնի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում, «Գեղարդ» երգեցիկ խումբը մշակութային կանգառ կատարեց Էջմիածնում: Էջմիածնի քաղաքապետարանի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնը ներկայացրեց «Հայ հոգեւոր եւ աշխարհիկ խմբերգ» համերգային ծրագիրը՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ: Խմբավար Անահիտ Պապյանի ղեկավարությամբ էջմիածնեցի ունկնդրին ներկայացվեց Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս Ա. Աղցեցու, Ս. Ներսես Շնորհալու երկերից մինչեւ Մակար Եկմալյանի, Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Սերգեյ Աղաջանյանի եւ այլ հայ երգահանների ստեղծագործություններ: Դահլիճի ջերմ մթնոլորտը ոգեւրել ու հուզել էր երգչախմբին: Մշակութային այս ծրագիրը փորձ է համերգների, ներկայացումների, ֆիլմերի դիտումների, ցուցահանդեսների միջոցով ամրապնդել մշակույթ-հասարակություն կապը եւ հնարավորություն տալ մարզերի բնակիչներին առնչվելն մշակութային կյանքին:
Ավելացնել մեկնաբանություն