Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 7-04-2017, 09:48 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 241 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի´ մայրեր, տիկնայք, քույրեր և աղջիկներ
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու և անձամբ իմ անունից պատիվ ունեմ ջերմորեն ու սիրով շնորհավորել Ձեզ՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Տոնն այս միշտ էլ սպասված ու անչափ հաճելի առիթ է՝ մեկ անգամ ևս խոստովանելու մեր անկեղծ սերը, հարգանքն ու հիացմունքը Ձեր հանդեպ, ևս մեկ անգամ բարձրաձայնելու, որ Դուք, հիրավի, Աստծո արարչության գլուխգործոցն եք՝ կատարյալ ու անկրկնելի:
Սիրելի´ մայրեր, Ձեզ է վերապահված ազգի շարունակականպությունն ու ընտանիքի ամրությունն ապահովելու, ազգային ավանդույթները պահպանելու վսեմ առաքելությունը:
Եվ հենց միայն դրա համար Դուք արժանի եք մեծագույն ակնածանքի, անվերջ երախտագիտության ու խոնարհումի: Դուք՝ իրենց ամուսիններին մշտապես թևթիկունք կանանց, մեր գթասիրտ քույրերի ու սիրասուն դուստերի հետ, հոմանիշն եք դարձել գեղեցկության, հեզության, բարության ու հավատարմության: Հպարտ ենք ու առավել ինքնավստահ, որ Դուք մեր կողքին եք, որ Դուք կաք:
Ես մեկ անգամ շնորհավորելով Ձեզ՝ այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ, որ երբեք չնվազի Ձեզնից ճառագող սերն ու ջերմությունը, որ հասնեք Ձեր բոլոր երազանքներին և որ տարվա բոլոր օրերը տոն դառնան Ձեզ համար:
Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: