Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈւՐՔ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ավելացվել է: 4-04-2017, 11:54 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2115 |
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈւՐՔ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլի 2-ին լրացավ ապրիլյան պատերազմի մեկամյա տարելիցը: Ադրբեջանական սադրանքին ի պատասխան Հայոց բանակն ապացուցեց, որ մարտունակ է, ունակ կատարելու ցանկացած մարտական առաջադրանք: Հայ ազգը կրկին համախմբվեց հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ. մարտական հենակետերում առաջին պահից հայտնված Երկրապահների թվում մեծ մաս էին կազմում էջմիածնեցիները՝ քաղաքապետ, ԵԿՄ էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ապրիլյան պատերազմում հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ տվեց, սակայն հզոր հակահարված տվեց զինված ադրբեջանական զորամիավորումներին եւ վարձկանների բանակներին՝ թշնամուն զինադադար հարկադրելով:
Խնկարկելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, Էջմիածնեցիները ծաղիկ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշարձանին՝ իրենց խոնարհումը բերելով ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածներին եւ հանուն հայրենիքի մարտնչած հերոսներին:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: