Էջմիածին (Հայաստանի Հանրապետություն) և Շաղվիո Շավանիո (Ֆրանսիայի Հանրապետություն) քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հուշագիրը ստորագրվել էր 2015թ. հոկտեմբերի 8-ին՝ Էջմիածնի 2700-ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ։ Այսօր արդեն համագործակցության հուշագիրն ամրապնդվել է բարեկամության և համագործակցության պայմանագրով: Շաղվիո Շավանիոյում սույն թվականի մարտի 24-ին ստորագրված պայմանագրի համաձայն, կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակութային, կրթության և գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, Էկոնոմիկ և ներդրումային գործունեության, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել և օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկություների և մասնագետների միջև գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու գործում, ինչպես նաեւ աջակցել և զարգացնել փոխշահավետ գործնական, առևտրային հարաբերություններ:
Ավելացնել մեկնաբանություն