Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԵՐԿՈՒ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ

Ավելացվել է: 21-03-2017, 11:23 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 437 |
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի սրահում բարերար Գագիկ Հարությունյանի հովանավորությամբ տեղի ունեցավ ժամանակակից գրող, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանի երկու նոր գրքերի՝ «Եթերային ապարանք»-ի և «Փոքրիկ զորավարի» շնորհանդեսը: «Եթերային ապարանք»-ի էջերում ամփոփվում է հեղինակի նոր, ժամանակակից եւ բազմաժանր բանաստեղծությունները, որը բանաստեղծի տասնհինգերորդ հրատարակված գիրքն է: Խաչիկ Մանուկյանի խոսքերով` գրքում մեր լավ ու վատ օրերն են, մեր կյանքն է՝ ձեռքբերումներով, կորուստներով:
Երկրորդ` «Փոքրիկ զորավարը» գրքում զետեղված են մանկական բանաստեղծություններ: Գրողի ստեղծագործությունների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը եւ այլք: Խոսելով բանաստեղծի նոր ժողովածուների մասին, բանաստեղծ Հովիկ Հովեյանը Խաչիկ Մանուկյանին անվանեց մեր ժամանակների ինքնատիպ կերտողներից:
Միջոցառման ընթացքում «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամները ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից Խաչիկ Մանուկյանին պարգևատրեցին «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: