Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Ավելացվել է: 17-03-2017, 10:36 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 639 |
ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն մի քանի տարի է Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Հիկարի» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Էջմիածնում ներկայացվում է ճապոնական մշակույթը: Հերթական համագործակցության շրջանակներում Էջմիածնի գեղարվեստի դպրոցում անցկացվեց «Սումի-է» գեղանկարչության վարպետության դաս: Վարպետության դասի մասնակիցներին ողջունեցին Հայաաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Վարպետության դասը Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների համար անցկացրեցին Իկենոբոյի Սոկատոկու պրոֆեսոր տիկին Յամադա Միդորին և տիկին Օլգա Սելիվանովան: Սումի է-ն ճապոնական գեղանկարչության տեսակ է, որն իրականացվում է տուշի եւ ջրի օգնությամբ: Ճապոնիայում այս արվեստը ծագել է 13-րդ դարի կեսին:
Գեղարվեստի դպրոցի տնօրեն Զորիկ Բաբայանը դեսպան Էյջի Տագուչիին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ հյուրերին դպրոցի սաների աշխատանքներից նվիրեց՝ հայկական մանրանկարչության նմուշներ՝ տառերի տեսքով եւ հայկական տարազով տիկնիկներ:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: