Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿԱՅԱՑԱՎ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԱՐԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ավելացվել է: 14-03-2017, 12:57 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 112 |
ԿԱՅԱՑԱՎ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԱՐԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկյանի անվան հանրակրթարանում տեղի ունեցավ հանրակրթրանի մանկավարժ Արա Թորոսյանի գրքի շնորհանդեսը: Հեղինակի համար օրը անակնկալներով հագեցված էր. հերթական գրիքի շնորհանդեսը Արա Թորթսյանի համար կազմակերպել էին գործընկերները` այսպիսով անակնկալի բերելով հեղինակին: Արա Թորոսյանին շնորհավորելու էին եկել կինը, ընկերները, հարազատները, ինչպես նաեւ Էջմիածնի քաղաքաետ՝ Կարեն Գրիգորյանը:
Մտերիների ու գործընկերների ջերմ խոսքերից հուզված Արա Թորոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ հավելեց, որ նոր գրքեր ունի հրատարակելու համար:
Գրքի շնորհանդեսը համընկել էր հանրակրթարանում հայտարարված ինքնակառավարման օրվա հետ. Հանրակրթարանը մեկ օրով կառավարում էին աշակերտները: Տնօրենի խոսքով, հանրակրթարանում այս նախաձեռնությունը առաջին անգամը չէ, որ իրականացվում է:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, հանրակրթարանի «աշակերտ-տնօրենի» ուղեկցությամբ, հաճույքով շրջեց դասասենյակներով ու հետեւեց, թե ինչպես են աշակերտները կատարում ուսուցչի դերը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: