Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԷՋՄԻԱԾՆԵՑԻ ԿԻՆ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ»

Ավելացվել է: 10-03-2017, 10:10 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1443 |
 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԷՋՄԻԱԾՆԵՑԻ ԿԻՆ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ»
Էջմիածնի քաղաքապետարանը, բարձր գնահատելով քաղաքի կանանց, փորձում է մշտապես ուշադրությամբ շրջապատել նրանց՝ տարբեր առիթներով խրախուսելով եւ գնահատելով նրանց կատարած աշխատաքն ու դերը: Հերթական գեղեցիկ առիթը մարտի 8-ն էր: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Էջմիածնի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկեցին վաղ առավոտից. քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, այս տարի եւս քաղաքապետին կից ուսանողական խորհրդի անդամները ծաղիկներ էին նվիրում քաղաքի կին անցորդներին, փոխանցելով նրանց քաղաքապետի շնորհավորանքները:
Տոնական միջոցառումները շարունակվեցին քաղաքապետարանի նախասրահում: Բացվեց ՝ «Ստեղծագործում են էջմիածնեցի կին նկարիչները» խորհագիրը կրող ամենամյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժանրերի ստեղծագործություններ: Ցացահանդեսի հյուրերին եւ մասնակիցներին շնորհավորեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ ցանկանաով նրանց նորանոր ստեղծագործական բարձունքներ:
Ցուցահանդեսի մասնակիցներին քաղաքապետը ծաղիկներ նվիրեց, անանկնկալ ուներ նաեւ արվեստագետ, Էջմիածնի համայնքային ավագանու անդամ Ներսես Մելիքյանը՝ խորհրդանշական վրձինների տեսքով:
Նկարչուհիները հյուրերին անձամբ էին ծանոթանցնում իրենց ներկայացրած աշխատանքը եւ հույս հայտնում, որ ստեղծագործությունները կգնահատվեն այցելուների կողմից:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 7-ը:





Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: