Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՈՒՄՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 6-03-2017, 18:19 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 986 |
ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՈՒՄՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ը երկրապահների համար ոչ միայն մեծարման ու փառավորման օր է, այլ նաև` ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով հռչակվել է նոր սերնդի՝ պատանի երկրապահների երդման օր:
Տոնական օրվա միջոցառումները սկսվեցին վաղ առավոտից.ԵԿՄ պատվիրակությունը՝ Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի Տ/Բ նախագահ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ Արարատում այցելեց սպարապետի ծնողներին, շրջեց Սպարապետի տուն-թանգարանում եւ ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ:
Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի կարգադրությամբ Սպարապետի ծննդյան օրվա և պատանիների երդման կապակցությամբ մարտի 5-ը հռչակվել է նաև պատանի երկրապահների օրհնության օր: Արդեն Էջմիածնում, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղցում կատարվեց Արմավիրի մարզի պատանի երկրապահների օրհնության կարգ, այնուհետեւ ծաղիկ խոնարհելով հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին, ինչպես նաեւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում՝ Սպարապետի նկարի մոտ:
Բուն միջոցառումն անցկացվեց Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում: Արմավիրի մարզի պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց օրվա առթիվ ԵԿՄ վարչության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձի ընթերցմամբ: Սպարապետի կիսանդրու առաջ, բազմաթիվ էջմիածնեցիների, Էջմիածնի զորամասերում ծառայող զինվորների, սպորտսմենների եւ քաղաքի հյուրերի ներկայությամբ Արմավիրի մարզի պատանի երկրապահները երդվեցին դառնալ եռասերունդ երկրապահի արժանի հետնորդ եւ հայոց բանակի արժանի զինվոր:
Երդման մասնակիցներին եւ ներկաներին ողջունեց Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը:
Երդման առթիվ պատանի երկրապահներին եւ նրանց ծնողներին շնորհավորեց նաեւ գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը:
Արմավիրի մարզի պատանի երկրապահների վաշտը ցուցադրական ելույթներով ներկայացրեց ամենօրյա պարապմունքների ընթացքում ձեռք բերած հմտությունները, որին հաջորդեց հանդիավոր քայլերթը: Միջոցառման ավարտին, ներկաները ծաղիկ խոնարհեցին Սպարապետի բարձրաքանդակին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: