Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ԲԵՄՈՒՄ

Ավելացվել է: 24-02-2017, 13:44 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1919 |
«ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ԲԵՄՈՒՄ
«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հյուրախաղը կայացավ Էջմիածնում: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում ներկայացրին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Ներկայացումը նվիրված էր Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին:
Դահլիճը լեփ-լեցուն էր, հանիդսատեսը տպավորված:
Մշակութային կանգառ ծրագրի նպատակն է մարզերի բնակիչներին մշակութային անցուդարձին մասնակից դարձնելը: Դահլիճից ստացած էներգիայից դերասանները վստահորեն նշում էին, որ ծրագիրը ստացված է եւ անհրաժեշտ:
Ծրագրի շրջանակներում 2017 թվականին ՀՀ տարբեր մարզերում կանցկացվեն 426 մշակութային միջոցառում՝ համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, փառատոններ: Էջմիածինը սիրով կհյուրընկալի յուրաքանչյուր մշակութային միջոցառում:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: