Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն յուրաքանչյուր տարի փետրվարի 13-ին նշվում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Ավանդաբար այդ օրը, Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվում է տոնական միջոցառում. կատարվում է նորապսակների օրհնության կարգ, ծիսական այլ արարողություններ: Այս տարի տոնական միջոցառումը կկայանա փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին՝ է Կոմիտասի անվան մշակույթի պալատի բակում: Միջոցառումը կուղեկցվի տոնական համերգային ծրագրով: Նորապսակ զույգերին քաղաքապետարանի կողմից նաև նվերներ կհանձնվեն: Էջմիածնի քաղաքապետարանը սիրով, բոլորին հրավիրում է մասնակցելու տոնական միջոցառմանը:
Ավելացնել մեկնաբանություն