Էջմիածնում շարունակվում են ձյան եւ սառույցի մաքրման աշխատանքները: Ձնամաքրման աշխատանքները Էջմիածնի գլխավոր ու երկրորդական փողոցներից տեղափոխվել են մայթեր եւ միջբակային տարածքներ: Աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի բարեկարգում տնօրինության աշխատակիցները՝ կիրառելով անհրաժեշտ միջոցները եւ առավել կոկիկ ու մաքուր դարձնելով մայթերը հետիոտների համար: Էջմիածնի քաղաքապետարանը ձյան տեղումների առաջին իսկ օրից ձեռնարկել եւ իրականացրել է հնարավոր ու անհրաժեշտ միջոցառումներ՝ եղանակային նման պայմաններում փողոցները և մայթերը անցանելի պահելու համար:
Ավելացնել մեկնաբանություն