Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՄՖԱՅԹԻՆԳԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 3-02-2017, 12:33 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2623 |
ԱՐՄՖԱՅԹԻՆԳԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածին քաղաքում բացվեց Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի Արմավիրի մարզի ամենամեծ մարզական ակումբը: Ակումբի բացման խորհրդանշական կամիր ժապավենի կտրելը վերապահվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանին:
Շնորհավորելով Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիային նոր ակումբի բացման առթիվ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ որպես կանոն, լինելով ուժեղ՝ մարզիկներն ավելի համբերատար ու համեստ են լինում, ինչն էլ ավելացնում է մեր հզորությունը: Քաղաքապետը կարեւորեց, որ այսպիսով Էջմիածնում էլ ավելի կխթանվի առողջ ապրելակերպն ու սպորտը:
Նոր մարզական ակումբը նախատեսված է 200-ից ավելի մարզիկների համար: Գրանցվել եւ մարզաձեւով զբաղվել կարղ են 3 տարեկանից: «Տրամադրությունը՝ մարտական, ամենակարեւորը՝ սիրով» կարգախոսով նորաբաց ակումբում արդեն իսկ անցկացվում են պարապմունքները: Պաշտոնական բացման օրը մարզիկները հանդես եկան ցուցադրական ելույթներով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: