Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ

Ավելացվել է: 18-01-2017, 17:48 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1542 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ  ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է  ԽՐԱԽՈՒՍԵԼ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ  ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկով Էջմիածինը շարունակում է պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը: Էջմիածին քաղաքի պարտաճանաչ հարկատու հանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվել է հարկային արտոնություն՝ գույքահարկի գծով 3 369 350 դրամի չափով, հողի հարկի գծով 1 152 257 դրամի չափով: Ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցել բարեխիղճ հարկատուներին եւ հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկը, 2017թ. առաջին նիստում Էջմիածին քաղաքի ավագանին, ի թիվս այլ որոշումների, ընդունել է նաեւ գույքահարկի եւ հողի հարկի գծով ֆիզիկական անձանց արտոնություն տրամադրելու մասին որոշում, համաձայն որի մինչեւ սույն թվականի հունիսի 30-ը գույքահարկի եւ հողի հարկի մայր գումարը վճարելու դեպքում, քաղաքացին կազատվի նախկինում գոյացած տույժ-տուգանքներից:
Արտոնություններ ստացած քաղաքացիները կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում եւ կտեղեկացվեն ծանուցագրերով:
Քաղաքապետը եւ քաղաքի ավագանին այս կերպ խրախուսում են օրինակելի էջմիածնեցիներին, որոնք իրենց պարտաճանաչությամբ նպաստում են մեր քաղաքի զարգացմանը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: