Էջմիածնի քաղաքապետարանը շարունակում է մատուցել ամանորյա անակնկալները: Քաղաքապետարանը Էջմիածնի մանկապարտեզներ հաճախող երեխաների համար պատրաստել էր անակնկալներով լի տոնական գեղեցիկ համերգային ծրագիրի: Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում մի քանի օր շարունակ փոքրիկ հանդիսատեսի, ինչպես նաեւ Արցախյան պատերազմի մասնակիցների թոռների, պատանի երկրապահների համար, առանձին ծրագրերով, ելույթ ունեցան Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի սաները: Տոնական հանդեսի հեքիաթային մթնոլորտում մանուկները մեծ ոգեւորությամբ դիմացորեցին Ձմեռ պապին եւ Ձյունանուշին: Տոնական հանդեսի ավարտին Ձմեռ պապն ու Ձյունանուշը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից նվերներ հանձնեցին փոքրիկներին՝ լիարժեք դարձնելով նրանց հեքիաթային օրը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Ձմեռ Պապն ու ձյունանուշը կայցելեն սեցիալապես անապահով ընտանիքներ եւ նվերներ կհանձնեն փոքրիկներին: Անակնկալ նվերներով, համերգային գեղեցիկ ծրագրով քաղաքապետարանը կայցելի նաեւ մանկատուն եւ ծերանոց:
Ավելացնել մեկնաբանություն