Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ

Ավելացվել է: 23-12-2016, 13:00 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1710 |
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ
Էջմիածնի քաղաքապետարանի՝ պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու տարիներ շարունակ կիրառած քաղաքականությունը ցույց է տվել, որ այն բարձրացնում է հարկատուների պատասխանատվությունը: Նաեւ այդ գործելակերպի շնորհիվ է, որ Էջմիածինը մշտապես գերակատարում է քաղաքի բյուջեի եկամուտների տարեկան պլանը: Ելնելով այս հանգամանքից, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկով Էջմիածինը շարունակում է պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը: Նպատակ ունենալով աջակցել բարեխիղճ հարկատուներին եւ հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկը, Էջմիածին քաղաքի ավագանին որոշել է Էջմիածին քաղաքի պարտաճանաչ հարկատուներին տրամադրել հարկային արտոնություն՝ գույքահարկի գծով 899.609 դրամի չափով, հողի հարկի գծով 1.420565 դրամի չափով:
Ավագանու որոշմամբ, 2016թ. դեկտմբերի 12-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը պարտաճանաչ հարկատու դարձած քաղաքացիները կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում եւ նրանց նույնպես կտրամադրվեն հարկային արտոնություններ: Արտոնություններ ստացած քաղաքացիները կտեղեկացվեն ծանուցագրերով:
Քաղաքապետն ու համայնքի ավագանին, այսպիսով, յուրահատուկ եղանակով են շնորհավորում պարտաճանաչ էջմիածնեցիների, օրինակելի քաղաքացիների Ամանորը։ Ի դեպ, հենց քաղաքային իշխանություն - էջմիածնեցի հստակ գործող ամուր կապն է, որ երաշխավորում է քաղաքում իրականացվող ծրագրերի հաջողությունը։


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: