Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԻ ՄԵՋ

Ավելացվել է: 19-12-2016, 15:46 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1658 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԻ ՄԵՋ
Էջմիածինը լցվել է տոնական շնչով. քաղաքը տոնական հանդերձանքի մեջ է: Դեկտեմբերի 15-ին, քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հետ միասին, հանդիսավոր միացվեց նաեւ զարդարված քաղաքի լույսերը: Տոնական համերգի ուղեկցությամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, էջմիածնեցի մանուկների հետ սեղմեց կոճակն, ու ամբողջ քաղաքը ողողվեց տոնական լույսերի մեջ:
Լույսերով ողողված Էջմիածինը այս տարի եւս առանձնացավ ինքնատիպ ձեւավորմամբ: Հատկանշական է, որ Էջմիածնի տոնական զարդարանքի հեղինակը քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Այս տարի եւս քաղաքում տեղադրվել են նոր զարդանախշեր, ավելացել է զարդարցված եւ տոնական տեսք ստացած փողոցների քանակը, թերեւս ամենամեծ անակնկալը հրապարակի կենտրոնում տեղադրված շքեղ տոնական ծառն է, որը գերեց բոլոր ներականերին: Ինքնատիպ եւ շքեղ զարդարանքը ապահովեց ներկաների հեքիաթային եւ տոնական տրամադրությունը:
Նախատեսված բազմաբովանդակ տոնական միջոցառումների շարքում կլինեն գեղեցիկ հանդեսներ մանկապարտեզներ հաճախող փոքրիկների համար, որոնց ժամանակ Ձմեռ պապը քաղաքապետի կողմից նվերներ կհանձնի մանուկներին: Նվերներ կհանձնվեն նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին եւ Զվարթնոց թաղամասի ծերերի տան բնակիչներն: Քաղաքապետարանը նվերներով եւ համերգային ծրագրով կայցելի նաեւ մանկատուն: Իսկ Ամանորի գիշերը Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում կանցկացվի մշակութային, երաժշտական միջոցառում: Տոնական տրամադրության բարձրակետ կհանդիսանա շքեղ հրավառությունը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: