Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 4-ՐԴ ԴՊՐՈՑՈՒՄ

Ավելացվել է: 5-12-2016, 21:38 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1299 |
ԷՋՄԻԱԾՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 4-ՐԴ ԴՊՐՈՑՈՒՄ
«Իմ ալեզարդ ու հնամենի, ալեթաթախ Էջմիածին» խորագրի նորքո Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի սաները հանդիսատեսին ներկայացրեցինք Էջմիածինն իր ողջ հմայքով եւ հայոց պատմության մեջ ունեցած դերակատարմամբ ՝ գրերի գյուտից մենչեւ մեր օրեր:
Միջոցառման մեջ ներգրավված էին երկրորդից իններորդ դասարանցիները, դպրոցի երգի եւ պարի խմբակները: Էջմիածնին նվիրված միջոցառումը էջմիածնեցի հանդիսատեսի մոտ գեղեցիկ հուշեր արթնացրեց, իսկ տարբեր մարզերից եւ մայրաքաղաքից եկած հյուրերին բեմականացումների եւ երկխոսությունների միջոցով փոխանցեց Էջմիածնի կոլորիտը՝ վերհիշելով բնիկ Էջմիածնեցի ընտանիքներին եւ Արցախյան ազատամարտի հերոսացած մարտիկներին:
Միջոցառման պատվավոր հյուր, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորահավորելով միջոցառման մասնակիցներին եւ սցենարիստենրին Էջմիածնին նվիրված գեղեցիկ միջոցառման համար, շնորհակալություն հայտնեց նաեւ դպրոցի անձնակազմին՝ հայրենասեր եւ մեր ապագան հանդիսացող բանիմաց ու արժանի սերունդ դաստիարակելու համար:
Մասնակիցներին և դպրոցի անձնակազմին իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն ուղղեց նաեւ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Միջոցառման վերջում հնչած բարձր ծափերը վկայում էին, որ հանդիսատեսը տպավորված էր:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: