Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 3-12-2016, 19:38 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 369 |
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քաղաքապետարանում ընդունեց Ֆրանսիայից եկած պատվիրակությունը` Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Պոլ Սուբրինիի եւ Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իզաբել Կոլերիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք հարցեր՝ տարբեր ոլորտներում: Մինչ քաղաքապետի հետ հանդիպումը, քաղաքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին քաղաքում, եղան պատմա-ազգագրական թանգարանում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Պոլ Սուբրինին նշեց, որ շատ տպավորված է Էջմիածնով եւ հավելեց, որ մյուս անգամ ավելի երկար ժամանակով կայցելի Էջմիածին՝ քաղաքն ավելի լավ ճանաչելու համար: Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իզաբել Կոլերին համագործակցության պատրաստակամություն հայտնեց, նշելով, որ ուրախ կլինեն Էջմիածնի պատվիրակությանը հյուրընկալել Օ-դը-Սենում:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հյուրերին հուշանվերներ հանձնեց:


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: