Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԻՆՈՎԱՑԻՈՆ ԷԹՆԻԿ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 23-11-2016, 17:26 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1303 |
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԷԹՆԻԿ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնում բացվեց Արմավիրի մարզում առաջին ինովացիոն կենտրոնը: Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի նպատակն է մարզում ակտիվացնել ՏՀՏ (Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ) ոլորտը, տնտեսության մեջ խթանել ինովացիաները եւ նպասետել գործատու-մասնագետ կապի ստեղծմանը: Կենտրոնը գործունեությունը սկսեց` «Նորարաորությունը եւ էթնիկ մշակույթը հանուն ազգային առաջընթացի» կարգախոսով:
Բացման պատվավոր հյուր էին, Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի աջակից, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ներկայացուցիչներ պետական կառույցներից, ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից, միջազգային կազմակերպություններից: Ողջունելով ներկաներին, քաղաքապետը մասնավորապես նշեց, որ ինովացիոն ենթակառուցվածքների զարգացումը արդի մի շարք մարտահրավերների հաղթահարման միջոց է եւ ուրախալի է, որ մեր համաքաղաքացիները արդեն կարող են ՏՀՏ ոլորտում կրթություն ստանալ մեր քաղաքում:
Նույն օրը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ ՀՄԽ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը հուշագիր ստորագրեցին Էջմիածնի քաղաքապետարանի եւ ՀՄԽ ԲՄՀԿ-ի միջեւ` Էջմիածնում ՏՀՏ ոլորտի զարգացմանը եւ հասարակության կայացմանը նպաստելու համար: Սույն հուշագրով կողմերը պարտավորվում են սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերին անվճար ուսուցման հնարավորություն ընձեռել, մշակել եւ իրականացնել համատեծ ստեղծագործական ծրագրեր, իր հերթին քաղաքապետարանը պարտավորվում է ինովացիոն կենտրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
Այս պահին կենտրոն հաճախում է 75 երեխա, սովորում տիրապետել համակարգչային ցանցերին եւ ցանցային սարքավորումների, ստանում ռոբոտաշինության, JAVA եւ «օբյեկտ-կողմնորոշված» ծրագրավորման լեզուների բազային եւ ընդհանուր գիտելիքներ: Ինովացիոն կենտրոնն առաջարկում է նաեւ ֆոտո եւ վիդեո նկարահանման, հաղորդակցման հմտությունների, հեռախոսային էթիկետի, ռեսուրսների կառավարման եւ բանակցային հմտությունների դասընթացներ:
«Հայ Միասնության Խաչի» հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը կենտրոնի աջակիցներին շնորհակալագրեր հանձնեց:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: