Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՇՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 15-11-2016, 17:52 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1587 |
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնում կանաչ տարածքների պահպանումը, դրանց պատշաճ մշակումը եւ կանաչ գոտիների ավելացումը քաղաքային իշխանության հետեւողական ծրագրերից է: Վերջին տարիներին , Էջմիածնում իրականացված կանաչապատման լայնածավալ ծրագրի արդյունքում, քաղաքն այսօր ունի մշտապես ոռոգվող 25 հեկտար կանաչապատ տարածք: Տնկված ավելի քան 20.000 ծառերի թիվը այս օրերին` աշնանային ծառատունկի շրջանակներում շարունակում է համալրվել:
Մարդկության համար կենսական նշանակություն ունեցող այս գործում քաղաքային իշխանությանը աջակցելու գաղափարը համախմբել էր նաեւ Էջմիածնեցի նկարիչ-արվեստագետներին. միահամուռ ուժերով Զվարթնոցի մշակույթի տան հարակից տարածքում տնկեցին 65 ծառ: Ծառերը արվեստագետներին տրամադրել էր Էջմիածնի քաղաքապետարանը: Արվեստագետ Ներսես Մելիքյանը թոռնիկի հետ ծառ տնկելուն զուգահեռ, բացատրում էր նաեւ, թե որքան կարեւոր նշանակություն ունեն ծառերը մարդկության համար:
Արվեստագետների աշխատանքին Մշակույթի տան հարակից դպրոցի պատուհաններից ուշի-ուշով հետեւում էին դպրոցականները: Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Ղազար Միրզոյանը վստահ է, որ ամեն ինչ պետք է օրինակով լինի եւ դպրոցականները, որոնց այսօր դպրոցի պատուհաններից հետեւում էին ծառատունկին, լավ օրինակի ականատեսն են եւ անպայման դասեր կքաղեն:
Աշնանային ծառատունկի աշխատանքները Էջմիածնի տարբեր հատվածներում շարունակվում են: Ծառատունկի շրջանակներում արդեն իսկ տնկվել է 800 ծառ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: