Հոկտեմբերի 13-17-ը Հայաստանում անցկացվեց ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են ճապոնացի ռեժիսորների լավագույն գեղարվեստական ֆիլմերը: Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ փառատոնը հյուրընկալվում է նաեւ Էջմիածնում: Շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետարանին ցուցադրությանը աջակցելու համար դեսպան Էյջի Տագուչին հավելեց, որ մեծ ցանկություն ունի, որ ֆիլմը նպաստի Ճապոնիան ավելի լավ ճանաչելուն: Այս տարի փառատոնի ընթացքում ցուցադրվել է 8 ֆիլմ: Էջմիածնում ցուցադրվեց «Հայրենիք» ֆիլմը: Ֆիլմը պատմում է 2011 թվականի մարտի 11-ի միջուկային աղետից հետո Ֆուկոշիմայից հեռացած ընտանիքի մասին: 118 րոպե տեւողությամբ ֆիլմը էջմիածնեցի հանդիասատեսն ընդունեց ծափերով:
Ավելացնել մեկնաբանություն