Ռիո 2016 ամառային 31-րդ օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած եւ հայ ազգի պատիվը բարձր պահած մեր մարզիկներին Էջմիածնի պատվիրակությունը օդանավակայանում դիմավորեց առանձնահատուկ հպարտությամբ, առ այն, որ մեդալակիրներից երկուսն էջմիածնեցի են: Էջմիածնեցի մարզիկները` հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եւ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը արդեն Էջմիածնում արժանացան պատվավոր ընդունելության: Էջմիածնի քաղաքապետարանի բակում, 100-ավոր մադիկ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ մեր մեդալակիրներին դիմավորեցին աղուհացով, ծափողջույններով եւ մեծ ոգեւորությամբ: Քաղաքապետարանի դահլիճում Էջմիածնի օրհներգով մեկնարկեց հանդիսավոր միջոցառումը` նվիրված էջմիածնեցի մարզիկներ Միհրան Հարությունյանին եւ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին: Շնորհավորելով մարզիկներին եւ հայ ժողովրդին քաղաքապաետ Կարեն Գրիգորյանը մեծ հպարտությամբ հայտարարեց, որ մարզիկներին շնորհվում է «Էջմիածին քաղաքի բարեկամի» կոչում: Oլիմպիական փոխչեմպիոն պատրաստելու եւ մեր քաղաքի պատիվը բարձր պահելու համար քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից պատվոգրի արժանացավ նաեւ Սիմոն Մարտիրոսյանի մարզիչ Աշոտ Փիլոսյանը:
Ավելացնել մեկնաբանություն