Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՈՐ ԷԿՈՆՈՄ ԼՈՒՅՍԵՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ

Ավելացվել է: 15-06-2016, 15:54 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1565 |
ՆՈՐ ԷԿՈՆՈՄ  ԼՈՒՅՍԵՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ
Էջմիածնի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ փոխվեցին քաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող լույսերը: Հատուկ մեր քաղաքի համար Էջմիածնի դրոշի գույներով պատրաստված էկոնոմ led լամպերը ոչ միայն գեղագիտական հաճելի տեսք կհաղորդեն մեր քաղաքին, այլեւ թույլ կտան բյուջեից որոշակի գումար տնտեսել եւ այն օգտագործել Էջմիածնի այլեւայլ կարիքները հոգալու համար: Ընդհանուր առմամբ նոր էկոնոմ լույսերով փոխարինվել է 520 լամպ` Էջմիածին-Երեւան մայրուղու, Մաշտոց, Խորենացի, Արարատյան, Տերյան փողոցներում եւ քաղաքապետարանի հարակից պուրակի տարածքում: Լամպերն արտադրող ընկերության ներկայացուցիչների հետ միասին կատարվեց լույսերի հանդիսավոր միացման արարողությունը:
Ընկերության ներկայացուցիչները շրջեցին քաղաքում: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանն անձամբ հյուրերին ծանոթացրեց քաղաքի պատմությանը ու հուշարձաններին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: