Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Ավելացվել է: 14-09-2012, 14:55 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Էջմիածնում հոկտեմբերի 7-9-ը կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողով և տնօրենների խորհրդի նիստ, որին կմասնակցեն 10 քաղաքապետեր, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
«Համաշխարհային ժառանգության քաղաքներ»-ը միջազգային ոչ առեւտրային կազմակերպություն է: Այն ստեղծվել է 1993թ. սեպտեմբերի 8-ին Մարոկոյի Ֆեզ քաղաքում:
«Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում ընդգրկված 238 քաղաք: Էջմիածինը 2007 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի ժառանգության քաղաքներ» կազմակերպությանը դիտորդական կարգավիճակով էր անդամագրված, իսկ 2011թվականի նոյեմբեր ամսից ձեռք է բերել լիիրավ անդամի կարգավիճակ: Միջազգային հեղինակավոր այդ կառույցին Էջմիածնի անդամակցությունը տեղի է ունեցել Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի միջնորդությամբ: Հրավիրված ասուլիսի ժամանակ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանը կարեւորեց այն, որ հերթական նիստը անցկացվելու է Հայաստանում:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը խոսելով կառույցին անդամակցելու մասին, նշեց, որ այն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ Ադրբեջանին եւ Թուրքիային չեզոքացնելու խնդիրը որոշ իմաստով կլուծվի: Էջմիածնում անցկացվող հերթական ժողովը համընկնում է նաեւ քաղաքի տոնի հետ: Արդեն 4 տարի է, որ հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշում է ծննդյան տարեդարձը: Այս տարի հրավիրված բազմաթիվ հյուրերի մեջ կլինեն նաեւ կազմակերպության ներկայացուցիչներն ու անդամները:
Ի դեպ, զբոսաշրջության զարգացման համար Էջմիածինը ունի արդեն զբոսաշրջիկի ուղեցույց, որը կօգնի օտարերկրացիներին ճիշտ կողմնորոշվել քաղաքով զբոսնելիս:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: